Հայաստանի շախմատի առաջնություն․ Մանուել Պետրոսյանն ու Մարիա Գևորգյանը 7-րդ տուրից հետո առաջատարներն են
Կայացել է Հայաստանի շախմատի 83-րդ առաջնության և Հայաստանի կանանց 78-րդ առաջնության 7-րդ խաղափուլը։
Առաջատարներն ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց մրցաշարերում անփոփոխ են մնացել:
Տղամարդկանց մրցաշարում առաջատարը գրոսմայստեր Մանուել Պետրոսյանն է, ով 7 հնարավորից վաստակել է 5 միավոր:
Գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Տիգրան Հարությունյանը և Արամ Հակոբյանը 4.5 միավորով կիսում են 2-5-րդ տեղերը:
Կանանց մրցաշարում առաջատարը կանանց գրոսմայստեր Մարիա Գևորգյանն է, ով 7 հնարավորից նույնպես վաստակել է 5 միավոր:
Կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Արփինե Գրիգորյանը և կանանց միջազգային վարպետ Սուսաննա Գաբոյանը 4.5 միավորով կիսում են 2-3-րդ տեղերը: