երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Որ հայ շախմատիստներն են մասնակցելու 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Որ հայ շախմատիստներն են մասնակցելու 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությանը

Դեկտեմբերի 26-ից 30-ը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում կանցկացվի 2023 թվականի աշխարհի արագ և կայծակնային շախմատի առաջնությունը:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանը ներկայացնում են 9 շախմատիստներ՝

Հայկ Մարտիրոսյան

Տիգրան Պետրոսյան

Շանթ Սարգսյան

Ռոբերտ Հովհաննիսյան

Մանուել Պետրոսյան

Սամվել Տեր-Սահակյան

Տիգրան Հարությունյան

Մամիկոն Ղարիբյան

Էմին Օհանյան

Կանանց առաջնությում Հայաստանը ներկայացնում են 3 շախմատիստուհիներ՝

Էլինա Դանիելյան

Մարիամ Մկրտչյան

Սուսաննա Գաբոյան

 

Արագ շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 26-ից 28-ը՝ 11 խաղափուլով:

Կայծակնային շախմատի առաջնությունը կանցկացվի դեկտեմբերի 29-ից 30-ը՝ 21 խաղափուլով:

Մաղթում ենք մեր շախմատիստներին հաջողություն և հաղթական վերադարձ:

  • Կիսվել: