կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը Հայաստանի արագ շախմատի առաջնությանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը Հայաստանի արագ շախմատի առաջնությանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր

Այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում տեղի ունեցավ Աշոտ Անաստասյանի հիշատակին նվիրված Հայաստանի արագ շախմատի առաջնությունը: Այս մասին հայտնում են Շախմատի ֆեդերացիայից:

Գրոսմայստերներ Մանուէլ Պետրոսյանը, Շանթ Սարգսյանը և Զավեն Անդրիասյանը 7 հնարավորից վաստակեցին 6 միավոր:

Լրացուցիչ ցուցանիշներով չեմպիոն դարձավ Մանուէլ Պետրոսյանը: Մանուէլը իրավունք ստացավ մասնակցելու աշխահի արագ շախմատի առաջնությանը։

Փոխչեմպիոն դարձավ Շանթ Սարգսյանը, իսկ լավագույն եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Վահե Դանիելյանը զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը, իսկ Ռոբերտ Հովհաննիսյանը՝ 5-րդ:

Վետերանների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աշոտ Նադանյանը:

Կանանց մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Աննա Խաչատրյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների մեջ լավագույն արդյունքը ցույց տվեց Վահե Սուքիասյանը:

  • Կիսվել: