հինգշաբթի, մայիս 30
30 / 5 / 2024
Հայաստանի պատվիրակությունը ջերմ արձագանքի է արժանացել Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում

Հայաստանի պատվիրակությունը ջերմ արձագանքի է արժանացել Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում

Տոկիոյի օլիմպիական մարզադաշտում սկսվել է 32-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Այս մասին հայտնում են ՀԱՕԿ-ից։

207 երկրների պատվիրակություն  է մասնակցում մարզիկների շքերթին։

Ավանդույթի համաձայն առաջինը ներկայացան հույները, նրանց հաջորդեց փախստականների թիմը։

Ջերմ արձագանք ստացավ Հայաստանի պատվիրակությունը։ Մեր դրոշակակիրներ, լողորդուհի Վարսենիկ Մանուչարյանը և բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը հպարտորեն ծածանում էին հայոց եռագույնը։

Շքերթը կեզրափակեն տանտերերը։

 

Սպորտ

  • Կիսվել: