կիրակի, հուլիս 6
6 / 7 / 2025
Հայաստանի Մ21 հավաքականը ընտրական փուլը ավարտել է պարտությամբ. Եվրո-2025

Հայաստանի Մ21 հավաքականը ընտրական փուլը ավարտել է պարտությամբ. Եվրո-2025

Ֆուտբոլի Հայաստանի երիտասարդական հավաքականը պարտությամբ է ավարտել 2025թ․ Եվրոպայի Մ21 առաջնության որակավորման փուլը։

 

Վերջին տուրում Արմեն Գյուլբուդաղյանցի թիմը հյուրընկալվել է Ալբանիայի Մ21 հավաքականին ու պարտվել 0-1 հաշվով։ Երկրորդ խաղակեսում սեփական դարպասը գրավել է «Վեստ Արմենիայի» պաշտպան Ավենտիս Ավենտիսյանը:

 

Ընտրական փուլի 10 խաղում Հայաստանի երիտասարդական հավաքականը կրել է 8 պարտություն, գրանցել 2 ոչ-ոքի և 2 միավորով եզրափակել E խմբի մրցաշարային աղյուսակը, իսկ Ալբանիայի Մ21 հավաքականը 16 միավորով գրավել է չորրորդ տեղը։ Խմբի հաղթող Ռումինիան ունի 22 միավոր, երկրորդ տեղում գտնվող Ֆինլանդիան՝ 20, Շվեյցարիան՝ 18, Չեռնոգորիան՝ 7։

 

  • Կիսվել: