կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

Հայաստանի Մ-21 հավաքականը մարզական հավաք կանցկացնի

ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ Հայաստանի Մ-21 հավաքականը մարտի 17-26-ը կանցկացնի մարզական հավաք, որի ընթացքում ՈՒԵՖԱ Եվրոպայի Մ-21 2025թ․ առաջնության որակավորման փուլի շրջանակում կկայանա երկու հանդիպում: Մարտի 22-ին մեր թիմը Պոդգորիցայում կմրցի Չեռնոգորիայի Մ-21 հավաքականի, իսկ մարտի 26-ին Արմավիրում՝ Ռումինիայի Մ-21 հավաքականի հետ։ 

Մ-21 hավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցը հավաքին հրավիրել է հետևյալ ֆուտբոլիստներին.

Դարպասապահներ
Գոռ Մատինյան - ԲԿՄԱ
Վլադ Չատունց - «Ալաշկերտ - 2»
Դավիթ Դավթյան - ԲԿՄԱ

Պաշտպաններ
Համլետ Մնացականյան - «Շիրակ»
Ավենտիս Ավենտիսյան - «ՆԿ Յարուն» (Խորվաթիա)
Պետիկ Մանուկյան - ԲԿՄԱ
Էրիկ Սիմոնյան - «Ուրարտու»
Արմեն Սարգսյան - ԲԿՄԱ
Ռուբեն Աբրահամյան - ԲԿՄԱ
Խարիտոն Այվազյան - «Ուրարտու»

Կիսապաշտպաններ
Նարեկ Ջանոյան - ԲԿՄԱ
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Նարեկ Ալավերդյան - «Արարատ-Արմենիա»
Սերոբ Գալստյան - «Արարատ»
Գոռ Մանվելյան - «Նոա»
Կառլեն Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Համլետ Սարգսյան - ԲԿՄԱ
Էդգար Փիլոյան - «Վան»
Տիգրան Ավանեսյան - «Բալթիկա» (Ռուսաստան)
Վյաչեսլավ Աֆյան - ԲԿՄԱ
Նարեկ Հովհաննիսյան - ԲԿՄԱ
Գևորգ Տարախչյան - «Ուրարտու»       

Հարձակվողներ
Լևոն Վարդանյան - «Փյունիկ»
Նիքոլաս Կալուկյան - «Սիրաքյուզ» (ԱՄՆ)  

  • Կիսվել: