չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց գերմանացիներին

Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվեց գերմանացիներին

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականը Նորվեգիայում ընթացող ՈւԵՖԱ Եվրոպայի Մ-19 առաջնության առաջին փուլի մեկնարկային խաղում խոշոր հաշվով զիջեց Գերմանիայի հասակակիցներին (0:7), գրում է armsport.am-ը:

Գերմանացիների կազմում դուբլ գրանցեց Ֆրենսիս Օնյեկան, մեկական անգամ աչքի ընկան Օտո Շտանգենը, Լուիս Էնգելսը, Միք Շմետգենսը, Ալեսանդրո Սոուզան և Մոնտրել Կալբրետը։
Միշա Ջորկաեֆի գլխավորած թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հոկտեմբերի 11-ին Նորվեգիայի մինչև 19 տարեկանների հավաքականի դեմ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 13:00-ին։

  • Կիսվել: