Հայաստանի կանանց թիմը շարունակում է պայքարել մեդալների համար
Բուդապեշտում շարունակվող շախմատի Համաշխարհային 45-րդ Օլիմպիադայի 7-րդ տուրում կանանց Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց ԱՄՆ-ի թիմի դեմ։
Զավեն Անդրեասյանի թիմից հաղթել են Լիլիթ Մկրտչյանն ու Էլինա Դանիելյանը, իսկ Մարիամ Մկրտչյանը և Աննա Սարգսյանը պարտվել են։
Հայ շախմատիստուհիները վաստակել են 11 միավոր և կիսում են 5-14 տեղերը, իսկ լրացուիչ ցուցանիշներով 6-րդ տեղում են։ Կանանց Հայաստանի հավաքականը նախորդ մրցափուլերում հաղթել է Տրինիդադ և Տոբագոյին (4-0), Մեքսիկային (4-0), Հունգարիայի երկրորդ թիմին (3-1), Չինաստանին (2,5-1,5) և պարտվել Հնդկաստանին (1,5-2,5)։
Համաշխարհային Օլիմպիադիան անցկացվում է 11 մրցափուլով, կավարտվի սեպտեմբերի 22-ին: