կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ ներքին առաջնության արդյունքներից

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչը գոհ չէ ներքին առաջնության արդյունքներից

Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը դժգոհ է ներքին առաջնության արդյունքներից:

«Ես դժգոհ եմ Հայաստանի առաջնությունում մեր մարզիկների գրանցած արդյունքներից: Ցուցանիշները շատ ցածր էին, սպասվածից շատ ցածր: Եթե Եվրոպայի առաջնությունում գրանցած վատ արդյունքները կապում էինք լարվածության հետ, ապա այս առաջնությունում ևս վատ արդյունքներ ունեցանք, ինչը մտածելու լուրջ առիթ է տալիս»,-ասաց հավաքականի մարզիչը:

Նիկողոսյանի խոսքով`  մարզչական ժողովի միջոցով թիմը փորձելու է լուծումներ գտնել առկա բոլոր խնդիրներին:

Անդրադառնալով տարվա կարևորագույն մրցաշարին` Օլիմպիական խաղերին, Նիկողոսյանն  առանձնացրեց` Էլմիրա Կարապետյանը բացի իր հիմնական 10 մետրի վարժությունից, հնարավորություն ունի մասնակցելու նաև 25 մետրի մրցաշարին: 

«Հրաչյա Բաբայանը և Բենիկ Խլղաթյանը դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգրի հույս ունեն: Երկու հնարավորություն կա: Մեկը` Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք վարկանիշային մրցաշարն է, մյուսը՝ Եվրոպայի առաջնությունը»,-առանձնացրեց հրաձգության հավաքականի մարզիչը:

  • Կիսվել: