շաբաթ, մայիս 4
4 / 5 / 2024
Հայաստանի հոկեյի հավաքականը կմասնակցի ԱԱ 4-րդ դիվիզիոնի խաղերին

Հայաստանի հոկեյի հավաքականը կմասնակցի ԱԱ 4-րդ դիվիզիոնի խաղերին

Տափօղակով հոկեյի Հայաստանի հավաքականը վերսկսում է ելույթները և կմասնակցի 2025թ․ աշխարհի առաջնության 4-րդ դիվիզիոնի խաղերին։

 

Հրապարակվել է ընդլայնված ցուցակը, որից կձևավորվի Հայաստանի հավաքականի վերջնական կազմը։

 

Հունվարի 29-ից ազգային թիմը անցկացնում է ուսումնամարզական հավաք, որը կավարտվի փետրվարի 2-ին։ Առաջին հավաքի եզրափակիչ փուլը կլինի Հայաստանի հավաքականի մասնակցությունը «Երևանյան գիշերներ-2024» մրցաշարին։

  • Կիսվել: