Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ Մոլդովայի հետ խաղում
Բասկետբոլի տղամարդկանց մինչև 16 տարեկանների Հայաստանի հավաքականը Կոսովոյի Պրիզրեն քաղաքում անցկացվող Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբի մրցաշարի երկրորդ տուրում հանդիպեց Մոլդովայի հավաքականի հետ եւ առավելության հասավ 84:72 հաշվով։
Առաջին տուրում Հայաստանի թիմը 76:97 հաշվով պարտվել էր Անդորրայի հավաքականին։
Մոլդովայի թիմն առաջին տուրում 68:72 հաշվով պարտվել էր Ջիբրալթարի թիմին։
Զորիկ Իսաջանիի գլխավորությամբ Կոսովո են մեկնել հետևյալ խաղացողները.
- Հայկ Կարախանյան
- Գևորգ Մանուկյան
- Սարգիս Հարությունյան
- Էդվարդ Քալաջյան
- Դավիթ Պոյաճեան
- Դավիթ Վարդանյան
- Գրեգորի Մողոյան
- Գրեգորի Ղազարեան
- Գրեգորի Գույուջյան
- Ալեքս Հակոբյան
- Կարեն Աղաջանյան
- Ռաֆայել Սաֆարյան