կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում

Հայաստանի հավաքականների մրցակիցները 6-րդ տուրում

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացվող Համաշխարհային շախմատային օլիմպիադայի 6-րդ տուրում Հայաստանի հավաքականը սեպտեմբերի 16-ին կմրցի Ֆիլիպինների թիմի հետ։

Հայաստանի եւ Ֆիլիպինների հավաքականները 8-ական միավորով բաժանում են 7-28-րդ տեղերը։

Հայաստանի հավաքականն առաջին 5 տուրերում հաղթել է Մալթային (4:0), Անդորրային (3:1), Բրազիլիային (3:1), Շվեդիային (2,5:1,5), պարտվել է Չինաստանին (1,5:2,5):

Ֆիլիպինների հավաքականը հաղթել է Արուբային (4:0), Մադագասկարին (3,5:0,5), Մոնակոյին (4:0), Սլովենիային (2,5:1,5), պարտվել է Գերմանիային (1:3):

Հայաստանի թիմում ընդգրկված են Հայկ Մ․ Մարտիրոսյանը (2667), Շանթ Սարգսյանը (2649), Գաբրիել Սարգսյանը (2646), Ռոբերտ Հովհաննիսյանը (2619) եւ Կարեն Հ․ Գրիգորյանը  (2569)։ 

Կանանց Հայաստանի հավաքականը 6-րդ տուրում կմրցի Հնդկաստանի թիմի հետ։

Հայաստանի թիմը 10 միավորով բաժանում է առաջինից երրորդ տեղերը Հնդկաստանի եւ Մոնղոլիայի հետ։

Առաջին 5 տուրերում Հայաստանի հավաքականը հաղթել է Տրինիդադ եւ Տոբագոյին (4:0), Մեքսիկային (4:0), Հունգարիայի երկրորդ թիմին (3:1), Վիետնամին (3:1) եւ Չինաստանին (2,5:1,5):

Հնդկաստանի հավաքականը հաղթել է Ջամայկային (3,5:0,5), Չեխիային (3,5:0,5), Շվեյցարիային (3:1), Ֆրանսիային (3,5:0,5) եւ Ղազախստանին (2,5:1,5):

Օլիմպիադայում կանցկացվի 11 մրցափուլ։

  • Կիսվել: