կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (տեսանյութ)

Հայաստանի հավաքականն անցկացրեց առաջին մարզումը (տեսանյութ)

Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում։ Երեկ երեկոյան հավաքականն անցկացրեց առաջին մարզումը, հայտնում է ՀՖՖ-ն։

 

Հավաքին արդեն միացել են հետևյալ ֆուտբոլիստները՝

 

Օգնյեն Չանչարևիչ — «Նոա»
Արսեն Բեգլարյան — «Արարատ-Արմենիա»
Ստանիսլավ Բուչնև — «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան — «Ցինդաո Ուեստ Քոսթ» (Չինաստան)
Գեորգի Հարությունյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Ստյոպա Մկրտչյան — «Օսիեկ» (Խորվաթիա)
Կամո Հովհաննիսյան — «Արարատ-Արմենիա»
Էդգար Գրիգորյան — «Արարատ-Արմենիա»
Սերգեյ Մուրադյան — «Նոա»
Հովհաննես Համբարձումյան — «Նոա»
Ժիրայր Մարգարյան — «Ուրարտու»
Էրիկ Փիլոյան — «Ուրարտու»
Էդուարդ Սպերցյան — «Կրասնոդար» (Ռուսաստան)
Նարեկ Գրիգորյան — «Ֆարուլ» (Ռումինիա)
Հովհաննես Հարությունյան — «Փյունիկ»
Արթուր Սերոբյան — «Արարատ-Արմենիա»
Արթուր Միրանյան – «Նոա»

 

Մարտի 18-ին թիմին կմիանան Վահան Բիչախչյանը, Հրանտ-Լեոն Ռանոսը, Էդգար Սևիկյանը և Անդրե Չալըշըրը: Մարտի 19-ին հավաքականի ճամբար կժամանի Ուգոչուկվու Իվուն, իսկ մարտի 20-ին՝ Նորբերտո Բրիասկո Բալեկյանը և Լուկաս Սելարայանը:

Մարտի 22-ին Հայաստանի հավաքականը Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Կոսովոյի ընտրանու հետ, իսկ մարտի 26-ին Պրահայում կրկին ընկերական խաղի շրջանակում ուժերը կչափի Չեխիայի հավաքականի հետ:

  • Կիսվել: