հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Փյունիկ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը տեղափոխվեց Փյունիկ

ոլոմոն Իմե Ուդոն տեղափոխվեց «Փյունիկ»։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի պաշտոնական կայքը։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Փյունիկը» պայմանագիր է կնքել 28-ամյա նիգերիացի Սոլոմոն Իմե Ուդոյի հետ:

Սոլոմոն Ուդոն «Փյունիկ» է տեղափոխվում ազատ գործակալի կարգավիճակով: Նրա վերջին ակումբը եղել է ղազախական «Կասպիյը»:

Կիսապաշտպանը պրոֆեսիոնալ կարիերայի առաջին քայլերը կատարել է բելգիական «Էյպեն» ակումբում: Մեր նորեկը կարիերայի մեծ մասն անցկացրել է Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատի», «Ուլիսի», «Շիրակի», «Ուրարտուի» և «Արարատ-Արմենիայի» գույները համապատասխանաբար:

Ուդոն ելույթներ է ունեցել նաև Ղազախստանի առաջնությունը ներկայացնող «Ատիրաուում» և «Շախտյորում»:

Ուդոն իր կարիերայի բոլոր տիտղոսները նվաճել է Հայաստանում: Նա երկու անգամ դարձել է երկրի գավաթակիր, նախ «Շիրակի», հետո արդեն՝ «Արարատի»: Մեկ անգամ էլ Սոլոմոնը գյումրեցիների կազմում բարձրացրել է Հայաստանի Սուպերգավաթը:

Հաջողություն ենք մաղթում մեր նորեկին և մաղթում հաղթանակներ «Փյունիկի» հետ»,-ասված  է հայտարարությունում:

  • Կիսվել: