հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ստյաուայի դեմ խաղում

Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ստյաուայի դեմ խաղում

Հայաստանի հավաքականի և ռումինական «Ֆարուլի» կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանը գոլի հեղինակ է դարձել Ռումինիայի առաջնության 5-րդ տուրի «Ստյաուայի» դեմ խաղում։ Սա նրա առաջին գոլն է այս մրցաշրջանում։ 

Հայ 23-ամյա ֆուտբոլիստը 43-րդ րոպեին օգնել է «Ֆարուլին» առաջ անցնել հաշվի մեջ, սակայն «Ստյաուան» հանդիպման վերջնամասում խփած գոլերի շնորհիվ հաղթել է 3։2 հաշվով։

  • Կիսվել: