Հայաստանի հավաքականի դարպասապահը ճանաչվել է լավագույնը աշխարհում
Ֆուտզալի Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է ֆուտզալում 2024թ․ աշխարհի լավագույն դարպասապահը, futsalplanet.com-ի Jako Futsal Awards 2024 մրցանակաբաշխության վարկածով, գրում է sport.news.am-ը:
«Պալմա Ֆուտզալն» անցած տարի Երեւանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 5:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։
«Պալմա Ֆուտզալը» նվաճել է նաեւ Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով բրազիլական «Մագնուսին»: