կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Հայաստանի գավաթ․ 1/8 եզրափակիչի խաղացանկը

Հայաստանի գավաթ․ 1/8 եզրափակիչի խաղացանկը

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Մրցումների բաժինը հաստատել է Հայաստանի գավաթի 2024/2025 թթ. խաղարկության 1/8 եզրափակիչ փուլի խաղացանկը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը:

Հոկտեմբերի 1

«Միկա» - «Լեռնային Արցախ»` 15:00

«Շիրակ» - «Վան»` 19:00

Հոկտեմբերի 2

«Վեստ Արմենիա» - «Սյունիք»` 17:00

«Արարատ» - «Գանձասար»`   19:00

Հոկտեմբերի 3

ԲԿՄԱ - «Ուրարտու»՝      18:00

«Նոա» - «Ալաշկերտ»՝ հետաձգված 

Հաշվի առնելով «Նոա» ՖԱ-ի՝ Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի հոկտեմբերի 3-ին նշանկված հանդիպումը՝ ՀՖՖ Մրցումների բաժինը հետաձգել է Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի «Նոա»-«Ալաշկերտ» հանդիպումը:

Միաժամանակ, հաշվի առնելով հոկտեմբերի 3-ին Երևանի ֆուտբոլի ակադեմիայում նշանակված Fastex Պրեմիեր լիգայի 2-րդ մրցափուլից հետաձգված «Արարատ-Արմենիա» - «Փյունիկ» հանդիպումը, Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի ԲԿՄԱ - «Ուրարտու» հանդիպումը Երևանի ֆուտբոլի ակադեմիայից տեղափոխվել է Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիր:

  • Կիսվել: