հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

Հայաստանի ֆուտբոլի Մ-21 հավաքականը նախախաղային մարզում անցկացրեց

այաստանի մինչև 21 տարեկանների հավաքականը շարունակում է նախապատրաստությունը Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2023 թ. առաջնության ընտրական փուլի՝ հունիսի 8-ին կայանալիք Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանը:  Այս մասին հայտնում է ՀՖՖ-ն:

ՈւԵՖԱ-ի ԵՎՐՈ Մ-21 2023-ի որակավորման խմբային փուլի առաջին մրցափուլի Ֆարերյան կղզիներ-Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Տոֆտիրի «Քաղաքային» մարզադաշտում կայացավ Հայաստանի Մ-21 հավաքականի նախախաղային մարզումը:

Նախավարժանքին հետևեցին փոխանցումների և հարվածների վարժությունները, իսկ վերջում մեր երիտասարդական հավաքականը երկկողմանի խաղ անցկացրեց:
Հայաստանի Մ-21 հավաքականը առանց կորուստների է մոտենում հանդիպմանը, և Ֆարերյան կղզիներ մեկնած բոլոր ֆուտբոլիստները պատրաստ են վաղը խաղադաշտ դուրս գալուն:

  • Կիսվել: