երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տարեցտարի ավելանում է արտասահմանցի դիմորդների աշխարհագրությունը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում տարեցտարի ավելանում է արտասահմանցի դիմորդների աշխարհագրությունը

Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտում այսօր կայացել են արտասահմանցի (սփյուռքի ներկայացուցիչներ և օտարազգիներ) դիմորդների ընդունելության քննությունները:
 
Դիմորդները Իրանի Իսլամական Հանրապետության, Լիբանանի Հանրապետության, Վրաստանի և Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են: Նրանք նախ «Սպարտակ» մարզադահլիճում քննություն են հանձնել ընդհանուր ֆիզիկական պատրաստություն առարկայից, որը գործնական քննություն է և որտեղ ընդգրկված են վազք, եռացատկ տեղից, ձգումներ պտտաձողից և հրում պառկած դիրքից մրցաձևերը: Այնուհետև դիմորդները մասնակցել են տեսական քննության՝ հարցազրույց ընտրած մարզաձևի վերաբերյալ, ապա՝ հնարք են ցուցադրել տվյալ մարզաձևից և բացատրել այլ:
 
Ինչպես նշել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի պրոռեկտոր Անժելա Նուշիկյանը՝ տարեցտարի ավելանում է ինստիտուտ դիմող արտասահմանցի ուսանողների աշխարհագրությունը: Մասնավորապես 2020-2021 թթ, ուսումնական տարվա ընդունելության քննություններին մասնակցելու համար եղել են նաև դիմորդներ Հորդանանից և Գանայի Հանրապետությունից, սակայն վերջիններս ինչ-ինչ պատճառներով չեն ներկայացել քննություններին:

  • Կիսվել: