Հայաստանի եւ Լատվիայի հավաքականները կմրցեն Երեւանում
Ֆուտբոլի Ազգերի լիգայում սեպտեմբերի 7-ին կշարունակվեն առաջին տուրի հանդիպումները։ C լիգայի չորրորդ խմբում ընդգրկված Հայաստանի եւ Լատվիայի հավաքականները կմրցեն Երեւանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում։ Հանդիպումը կմեկնարկի 20:00-ին։
Ազգերի լիգա, առաջին տուր
A լիգա, երրորդ խումբ
Գերմանիա - Հունգարիա՝ 22:45 (Երեւանի ժամանակ)
Նիդերլանդներ - Բոսնիա եւ Հերցեգովինա՝ 22:45
B լիգա, առաջին խումբ
Վրաստան - Չեխիա՝ 20:00
Ուկրաինա - Ալբանիա՝ 22:45
Երկրորդ խումբ
Իռլանդիա - Անգլիա` 20:00
Հունաստան - Ֆինլանդիա՝ 22:45
C լիգա, չորրորդ խումբ
Ֆարերյան կղզիներ - Հյուսիսային Մակեդոնիա՝ 17:00
Հայաստան - Լատվիա՝ 20:00
D լիգա, երկրորդ խումբ
Մոլդովա - Մալթա՝ 20:00