ուրբաթ, փետրվար 7
7 / 2 / 2025
Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել․ Բռնցքամարտի Մ16 ԵԱ

Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել․ Բռնցքամարտի Մ16 ԵԱ

Բոսնիա և Հերցեգովինայի մայրաքաղաք Սարաևոյում մեկնարկած բռնցքամարտի Եվրոպայի Մ16 առաջնության երկրորդ մրցումային օրը Հայաստանի երեք ներկայացուցիչ հաղթանակ է տարել:

Ալեն Ստեփանյանը (70 կգ) հաղթել է հունգարացի Բրենդոն Բերկին, Սամվել Սիրամարգյանը (75 կգ)՝ իռլանդացի Վիլիամ Հիֆիին, իսկ գերծանր քաշային Հրաչ Խաչատրյանը՝ լիտվացի Դաումանթաս Վիլկասին։

Առաջին օրը աղջիկների մրցապայքարում հաղթանակով էր մեկնարկել Անահիտ Հարությունյանը (52 կգ):

  • Կիսվել: