ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի բասկետբոլի թիմը օվերթայմում պարտվեց ալբանացիներին

Հայաստանի բասկետբոլի թիմը օվերթայմում պարտվեց ալբանացիներին

Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի մինչեւ 20 տարեկանների հավաքականը Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում 17-21-րդ տեղերի համար մրցեց Ալբանիայի հետ եւ պարտություն կրեց։

Հիմնական ժամանակն ավարտվեց 69:69 հաշվով։ Օվերթայմում մեծ առավելություն ուներ Ալբանիան։ Հանդիպումն ավարտվեց 88:72 հաշվով։

Հայաստանի թիմը C խմբում  4 պարտությունից եւ 1 հաղթանակից հետո գրավել էր 5-րդ տեղը։

  • Կիսվել: