Հայաստանի բասկետբոլի Մ18 կանանց հավաքականը պարտվեց Ադրբեջանին և ավարտեց ելույթները դիվիզիոնում
Հայաստանի մինչև Մ18 տարեկանների կանանց բասկետբոլի հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին հայտարարում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։
Երրորդ խաղում Հայաստանի հավաքականը 42:68 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին:
Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Սեդա Գաբրիելյանն էր՝ վաստակած 16 միավորով: Նա նաև 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 3 արդյունավետ փոխանցում:
Հայաստանի հավաքականն անցկացրած խաղերից հետո պայքարը կշարունակի 5-7 տեղերի համար: