ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Հայաստանի բասկետբոլի Մ18 հավաքականը պարտվեց Ադրբեջանին

Հայաստանի մինչև Մ18 տարեկանների բասկետբոլի հավաքականը ավարտեց իր ելույթները Եվրոպայի առաջնության C դիվիզիոնի B ենթախմբում: Այս մասին հայտարարում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը։

Երկրորդ խաղում Հայաստանի հավաքականը 69:76 հաշվով պարտվեց Ադրբեջանի հավաքականին:

Հայաստանի կազմում ամենաարդյունավետ խաղացողը Գրեգորի Ղազարյանն էր՝ վաստակած 18 միավորով: Նա նաև 3 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 7 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականը պայքարը կշարունակի կիսաեզրափակիչ փուլում:

  • Կիսվել: