երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Իռլանդիային

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթել է Իռլանդիային

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց ընտրանին երկրորդ հաղթանակն է տոնել Լոս Անջելեսում ընթացող միջազգային մրցաշարում:

Լոս Անջելեսում ուսումնամարզական հավաք անցկացնող Հայաստանի ազգային հավաքականը միջազգային մրցաշարում անցկացրեց երկրորդ հանդիպումը՝ ուժերը չափելով Իռլանդիայի հետ:

Գերլարված խաղում Հայաստանի հավաքականը հաղթանակ տարավ 92:91 հաշվով և դարձավ մրցաշարի հաղթող:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող ճանաչվեց Անդրե Սփայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 26 միավոր, 10 անգամ տիրել է օղակից անդրադարձող գնդակին և կատարել 6 արդյունավետ փոխանցում:

  • Կիսվել: