երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Խորվաթիայում

Հայաստանի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Խորվաթիայում

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Խորվաթիայում: Զագրեբում կայացած մարզմանը մասնակցել է 22 ֆուտբոլիստ:

Ինչպես հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Վարազդատ Հարոյանը նույնպես միացել է թիմին, սակայն իր թիմի՝ «Աստանայի» կազմում ստացած վնասվածքի պատճառով բաց է թողել մարզումը: Հարոյանի մասնակցությունը Խորվաթիայի դեմ հանդիպմանն այս պահին հարցականի տակ է: Ամեն ինչ պարզ կդառնա մայիսի 31-ին՝ բուժզննումից հետո:

Հաշվի առնելով հավաքական ժամանած ֆուտբոլիստների տարբեր մարզավիճակը՝ հավաքականի ֆիզպատրաստության մարզիչ Խավիեր Մինյանոն տարբեր առաջադրանքներ է տվել մի շարք խաղացողների:

Հայաստանի Պրեմիեր Լիգայի վերջին տուրին մասնակցած, ինչպես նաև մայիսի 28-29-ին իրենց առաջնություններում հանդիպումներ անցկացրած ֆուտբոլիստները մարզվել են ավելի թեթև՝ խնայողական ռեժիմով: Մնացած ֆուտբոլիստները մարզվել են սովորական ռեժիմով: 

Մայիսի 31-ին թիմը կանցկացնի նախախաղային մարզում՝ Վելիկա Գորիցայի Քաղաքային մարզադաշտում:

  • Կիսվել: