երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Կիպրոս

Հայաստանի աթլետիկայի հավաքականը մեկնել է Կիպրոս

Երևան-Բեյրութ-Լառնակա չվերթով Կիպրոս է մեկնել Հայաստանի աթլետիկայի հավաքականը: Մեր 20 մարզիկ-մարզուհիներ կմասնակցեն Նիկոսիայում հունիսի 19-ին մեկնարկելիք մարզաձևի Եվրոպայի թիմային առաջնությանը: Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը: 

Երրորդ  խմբի մրցաաշարում Հայաստանի  պատվիրակները հանդես կգան վազորդների, նետորդների և ցատկորդների մրցումներում: Մրցաշարը նաև վարկանշային է և պահանջվող արդյունքների հասնող մարզիկները կմասնակցեն Տոկիոյի Օլիմպիական խաղերին:
 
Մեր պատվիրակության կազմում է նաև կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը, որն օրեր առաջ Թբիլիսիում անցկացված Վրաստանի բաց առաջնությունում ցույց է տվել 17 մ. 16 սմ. արդյունք, երկու սանտիմետրով գերազանցել անհրաժեշտ ցուցանիշը՝ համալրելով մեր օլիմպիականների  շարքը:

  • Կիսվել: