երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի առաջնությունում շատ վատ մեկնարկեցի, վստահությունը վերադարձավ առաջին հաղթանակից հետո. Ռոբերտ Հովհաննիսյան

Հայաստանի առաջնությունում շատ վատ մեկնարկեցի, վստահությունը վերադարձավ առաջին հաղթանակից հետո. Ռոբերտ Հովհաննիսյան

Հայաստանի շախմատի տղամարդկանց առաջնության նոր չեմպիոն Ռոբերտ Հովհաննիսյանն ամփոփել է երկրի առաջնության ընթացքը:

«Հայաստանի առաջնության մեկնարկը ինձ համար շատ վատն էր: Մեկնարկային երեք տուրը անհաջող դասավորվեցին ինձ համար: Ընդհանուր առմամբ` միայն երկրորդ հատվածում փորձում էի իմ լավագույն խաղը ցուցադրել»,-լրագրողների հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը:

Չեմպիոնի խոսքով` իր խաղի նկատմամբ վստահությունը վերադարձավ, երբ առաջին հաղթանակը տոնեց ավարտված առաջնությունում:

«Առաջին անգամը չէ, որ Հայաստանի հավաքականում հանդես կգամ, բայց վերջին անգամ Հայաստանի չեմպիոն դարձել էի 2011 թվականին»,- ասաց նա:

Տղամարդկանց առաջնությունում Հայաստանի չեմպիոն դարձավ Ռոբերտ Հովհաննիսյանը, երկրորդ տեղում Մանուէլ Պետրոսյանն է, իսկ եռյակը եզրափակեց Զավեն Անդրիասյանը:

Հայաստանի առաջնության չեմպիոնը կստանա 2 միլիոն դրամ, երկրորդ մրցանակակիրը՝ 1,2 միլիոն դրամ, իսկ երրորդ տեղը զբաղեցրածը` 800 հազար դրամ:

  • Կիսվել: