երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Հայաստանի 9 հրաձիգ կմասնակցի ԵԱ-ին

Հայաստանի 9 հրաձիգ կմասնակցի ԵԱ-ին

Հայաստանի հրաձգության հավաքականը փետրվարի 24-ից մարտի 3-ը Հունգարիայի Գյոր քաղաքում կմասնակցի հրաձգության Եվրոպայի առաջնությանը։

Մրցաշարը վարկանիշային է Փարիզի 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր մրցաձևում կխաղարկվի օլիմպիական 2 ուղեգիր։

Տարվա կարևորագույն մրցաշարում թիմին կուղեկցեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը և Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի նախագահ Արթուր Հովհաննիսյանը։

Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը կմասնակցի հետևյալ կազմով՝

10 մ., օդամղիչ հրացան / մեծահասակներ

Հրաչ Բաբայան,

10 մ., օդամղիչ ատրճանակ / մեծահասակներ

Էլմիրա Կարապետյան, Բենիկ Խլղաթյան, Գևորգ Մելքոնյան, Նորայր Առաքելյան,

10 մ., օդամղիչ ատրճանակ / երիտասարդներ

Նարե Գաբրիելյան, Էդիտա Մանուչարյան, Գոռ Մանուչարյան, Գրիգոր Պողոսյան:

Եվրոպայի առաջնությանն ընդառաջ Հայաստանի հավաքականն այս օրերին ուսումնամարզական հավաք է անցկացնում Լեհաստանի Վրոցլավ քաղաքում։

  • Կիսվել: