ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Հայաստանի 3 մարզում ու Արցախում ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Հայաստանի 3 մարզում ու Արցախում ջերմաստիճանը կնվազի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 16-19-ը առանձին շրջաններում, 20-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ մամուլի ծառայությունը։
 
Հաղորդագրության համաձայն` քամին կլինի արևմտյան՝ 3-5 մ/վ արագությամբ, ապրիլի 19-20-ն առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 16-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում նույնքանով կնվազի։
 
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 15.04.2023
Երևան քաղաքում ապրիլի 16-18-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Ապրիլի 19-20-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 13-16 մ/վ արագությամբ։

  • Կիսվել: