չորեքշաբթի, մայիս 14
14 / 5 / 2025
Հայաստան - Ղազախստան հանդիպման մրցավարները

Հայաստան - Ղազախստան հանդիպման մրցավարները

Վրացական մրցավարական անձնակազմը կսպասարկի Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Հանդիպման մրցավար է նշանակվել Գոգա Կիկաչեիշվիլին, մրցավարի օգնականներ՝ Դավիդ Ախվլեդիանին և Դավիթ Գաբիսոնիան: Հանդիպման չորրորդ պաշտոնյան կլինի Աշոտ Ղալթախչյանը:

Հայաստան - Ղազախստան ընկերական հանդիպումը տեղի կունենա հունիսի 7-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում եւ կմեկնարկի 20։00-ին։

  • Կիսվել: