երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

Հայ ըմբիշները սկսում են պայքարը օլիմպիական ուղեգրերի համար

Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW) հրապարակվել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում այսօր մեկնարկող օլիմպիական վարկանիշային մրցաշարի վիճակահանության արդյունքները։
Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների ներկայացուցիչների մրցակիցները նույնպես հայտնի են:

 

Հունահռոմեական ոճ

 

1. Գևորգ Ղարիբյան (60 կգ) – Ալեքսիս Ռոդրիգես (Մեքսիկա)/Կիմ Դահյուն (Հարավային Կորեա), 1/8 եզրափակիչ:
2. Գևորգ Թադևոսյան (87 կգ) – Միրկո Մինգուցի (Իտալիա), որակավորման փուլ:
3. Դավիթ Օվասապյան (130 կգ) – Մոյզես Պերես (Վենեսուելա)/Մանտաս Կնիստաուտաս (Լիտվա), 1/8 եզրափակիչ:

Ազատ ոճ

1. Հրայր Ալիխանյան (74 կգ) – Շամիլ Ուստաև (Գերմանիա), որակավորման փուլ:
2. Մուշեղ Մկրտչյան (86 կգ) – Կիմ Հվանուկ (Հարավային Կորեա), 1/16 եզրափակիչ:
3. Սերգեյ Սարգսյան (97 կգ) – Ավուսայման Խաբիլա (Չինաստան), որակավորման փուլ:
4. Լյովա Գևորգյան (125 կգ) – Գենադի Չուդինովիչ (Գերմանիա), որակավորման փուլ:

Ստամբուլի վարկանիշային մրցաշարն ըմբիշների համար վերջին հնարավորությունն է Փարիզում կայանալիք 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելու համար։ 93 երկրի ներկայացուցիչներ կպայքարեն օլիմպիական 54 ուղեգրի համար: Մրցաշարն անցկացվելու մայիսի 9-12-ը։ Մայիսի 9-10-ը մրցագորգ դուրս կգան հունահռոմեականները, իսկ մայիսի 11-12-ին` ազատ ոճային ըմբիշները։

Հիշեցնենք, որ ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականից օլիմպիական ուղեգիր են նվաճել Արսեն Հարությունյանը (57 կգ) և Վազգեն Թևանյանը (65 կգ), հունահռոմեականններից՝ Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ) և օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանը (97 կգ):

  • Կիսվել: