ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայ շախմատիստը՝ Փոթիի կայծակնային միջազգային մրցաշարի հաղթող

Հայ շախմատիստը՝ Փոթիի կայծակնային միջազգային մրցաշարի հաղթող

ՖԻԴԵ-ի վարպետ Էրիկ Գասպարյանը դարձել է «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup — 2024» միջազգային մրցաշարի շրջանակում անցկացված կայծակնային շախմատի մրցաշարի հաղթող, գրում է armsport.am-ը:

Էրիկը 9 հնարավորից վաստակել է 8 միավոր:
 

Գրոսմայստեր Լևոն Բաբուջյանը 7.5 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: Մինչև 2000 վարկանիշ ունեցողների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Սարգիս Նիազյանը:

Մինչև 16 տարեկան պատանիների պայքարում 7 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Վլադիմիր Շահինյանը: Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 6 միավորով 1-ին հորիզոնականը զբաղեցրել է Արայիկ Յավրյանը:
 
 
 
 

  • Կիսվել: