չորեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2026
Հայ շախմատիստները դուրս եկան ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Հայ շախմատիստները դուրս եկան ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

Գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի շախմատի աշխարհի գավաթի երկրորդ փուլ:

Երկրորդ փուլում Շանթ Սարգսյանը կմրցի Պերուն ներկայացնող գրոսմայստեր Ջորջ Կորիի հետ:
Ռոբերտ Հովհաննիսյանը կմրցի Հնդկաստանը ներկայացնող գրոսմայստեր Ռաունակ Սադհվանիի հետ:

Հայկ Մարտիրոսյանը կմրցի ՖԻԴԵ-ն ներկայացնող գրոսմայստեր Վլադիսլավ Արտեմևի հետ:
Գաբրիել Սարգսյանը կմրցի Իսրայելը ներկայացնող գրոսմայստեր Մաքսիմ Ռոդշտեյնի հետ:
Երկրորդ փուլի առաջին խաղը կմեկնարկի նոյեմբերի 4-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

  • Կիսվել: