ուրբաթ, մայիս 16
16 / 5 / 2025
Հայ շախմատիստները Բաթումիի  գավաթից վերադարձել են 19 մեդալներով

Հայ շախմատիստները Բաթումիի գավաթից վերադարձել են 19 մեդալներով

 Հայ շախմատիստները Բաթումիի քաղաքապետարանի գավաթից վերադարձել են 19 մեդալներով, որոնցից 9-ը՝ ոսկի։ Տեղեկությունը հայտնում են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։
 
Տարբեր վարկանիշային և տարիքային կարգերում մրցաշարի հաղթողներ են դարձել միջազգային վարպետ Ստեֆան Պողոսյանը, Պոլինա Կոբակը, Մենուա Հակոբյանը, Վերոնիկա Խաչատրյանը, Դավիթ Բաղդասարյանը, Արայիկ Յավրյանը, Գոռ Գրիգորյանը, Անգելինա Միրաքյանը, Միքայել Սարգսյանը:
 
Հայաստանի շախմատիստներն ունեն նաև 5 արծաթե և 5 բրոնզե մեդալ:

  • Կիսվել: