չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հայ շախմատիստներից ոչ մեկը մեդալի չի հավակնում․ շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

Հայ շախմատիստներից ոչ մեկը մեդալի չի հավակնում․ շախմատի Մ8, Մ10, Մ12 ԱԱ

Բաթումում ավարտին մոտեցող մինչև 8, 10 և 12 տարեկանների շախմատի աշխարհի պատանեկան առաջնության նախավերջին՝ 10-րդ տուրն անհաջող էր մրցանակային տեղերի համար պայքարող հայ շախմատիստների համար:

Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում Վաչե Քոչարյանը պարտություն կրեց և զրկվեց մրցանակային տեղ զբաղեցնելու վերջին հնարավորությունից: Վաչեն 7 միավորով նահանջեց 11-րդ տեղ: Տարիքային նույն խմբում Տիրան Համբարձումյանը 6,5 միավորով 24-րդ հորիզոնականում է:

Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում Վոլոդյա Թորոսյանը պարտվեց և 6 միավորով նահանջեց 19-րդ տեղ: Տարիքային նույն խմբում Նարեկ Ղազարյանն էլ անհաջողության մատնվեց և այժմ ունի 5,5 միավոր:

Մինչև 8 տարեկան աղջիկների մրցաշարում ելույթ ունեցող Նարե Իսախանյանը ունի 6,5 միավոր:

Այսօր 11-րդ տուրի մրցախաղերով առաջնությունը կավարտվի: Հայ շախմատիստներից ոչ մեկը մեդալների չի հավակնում:

  • Կիսվել: