ՖԻԴԵ-ի դասակարգման նոր աղյուսակում Հայաստանն ունի 6 ներկայացուցիչ
Շախմատի միջազգային ֆեդերացիան` ՖԻԴԵ-ն, հրապարակել է հոկտեմբեր ամսվա դասակարգման աղյուսակը:
Տղամարդկանց դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ: Հայկ Մարտիրոսյանը 51-րդ հորիզոնականում է, Շանթ Սարգսյանը` 70-րդ, Գաբրիել Սարգսյանը` 93-րդ:
Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականի նախկին առաջատար Լևոն Արոնյանն, ով այժմ հանդես է գալիս ԱՄՆ դրոշի ներքո, դասակարգման աղյուսակում 16-րդն է:
Կանանց վարկանիշային աղյուսակում Էլինա Դանիելյանը 60-րդ տեղում է, Լիլիթ Մկրտչյանը` 62-րդ, Աննա Սարգսյանը` 69-րդ: