ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում․ ՖԻԴԵ

Հայ շախմատիստների դիրքերը դասակարգման աղյուսակում․ ՖԻԴԵ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) հրապարակել է շախմատիստների ամենամսյա դասակարգման աղյուսակը։

 

Առաջատարի դիրքը շարունակում է պահպանել աշխարհի 16-րդ չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենը։ Նրան հաջորդում են ԱՄՆ-ի ներկայացուցիչներ Ֆաբիանո Կարուանան ու Հիկարու Նակամուրան։

 

ԱՄՆ-ը ներկայացնող հայազգի Լևոն Արոնյանը 21-րդ տեղում է:

100 ուժեղագույն շախմատիստների թվում Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ. Հայկ Մարտիրոսյանը 2667 վարկանիշով 60-րդն է, Շանթ Սարգսյանը (2649) 80-րդն է, իսկ Գաբրիել Սարգսյանը (2646) 85-րդ տեղում է։

Կանանց դասակարգման աղյուսակում Էլինա Դանիելյանը (2393) 54-րդն է, Լիլիթ Մկրտչյանը (2366)՝ 81-րդը, Աննա Սարգսյանը (2364)՝ 83-րդը։

  • Կիսվել: