շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայ օլիմպիականների առաջին խումբը արդեն Ֆրանսիայում է

Հայ օլիմպիականների առաջին խումբը արդեն Ֆրանսիայում է

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի առաջատարներ Արթուր և Վահագն Դավթյանները մարզչական շտաբի հետ մեկնել են Ֆրանսիա, հայտնում է Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիան:

Հայաստանի մարմնամարզիկները մինչև հուլիսի 22-ը ուսումնամարզական հավաք կանցկացնեն և կպատրաստվեն Փարիզի Օլիմպիական խաղերին: Փարիզ-2024-ը կմեկնարկի հուլիսի 26-ին և կավարտվի օգոստոսի 11-ին:

Հիշեցնենք, որ 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերում Արթուր Դավթյանը նվաճել էր բրոնզե մեդալ:

 

  • Կիսվել: