երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում

Հայ մրցավարներն ուսումնամարզական հավաք են անցկացնում Կապանում

Հայ մրցավարները նախապատրաստվում են գալիք մրցաշրջանին: Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքէջը:

VBET Հայաստանի Պրեմիեր լիգայի և Առաջին խմբի հանդիպումները սպասարկող 25 մրցավար, Սլավա Ղազարյանի գլխավորությամբ, հուլիսի 16-23-ը ուսումնամարզական հավաք է անցկացնում Կապան քաղաքում:

Հավաքի ընթացքում դասախոսում է ՀՖՖ տեսուչ Գևորգ Հովհաննիսյանը։ Հավաքի ընթացքում հիմնական ուղղություններն են ֆիզիկական պատրաստությունը, տեսական պարապմունքները, ֆուտբոլ խաղի կանոնների փոփոխությունները: Մրցավարները նաև դիտում և վերլուծում են ՖԻՖԱ-ի և ՈՒԵՖԱ-ի կողմից տրամադրած տեսանյութերում առկա դրվագները:

  • Կիսվել: