Հայ մրցավար Աշոտ Ղալթախչյանը հիացրել է TNT Sport-ի հաղորդավարներին
TNT Sport-ի հաղորդավարներն անդրադարձել են Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025թթ․ խաղարկության Լիգայի փուլի 5-րդ տուրի «Գենտ» — ՏՍՑ «Բաչկա Տոպոլա» հանդիպմանը, որը սպասարկել է հայ մրցավար Աշոտ Ղալթաղչյանը, գրում է armsport.am-ը:
TNT Sport-ի հաղորդավարներին հիացրել է Ղալթաղչյանի կողմից 11 մետրանոց նշանակելու ձևը։
«Կա 11 մետրանոց նշանակելու ձև, բայց իմ կարծիքով, կա նաև 11 մետրանոց նշանակելու լավագույն ձևը։ Սա հայ մրցավար Աշոտ Ղալթաղչյանն է։ Այսպիսի մրցավարություն ավելի շատ պետք է լինի։ Սա շատ դրամատիկ է։ Պետք է պարտադիր դարձնել»,- նշել է հաղորդավարը։
Հանդիպումն ավարտվել է «Գենտի» հաղթանակով` 3:0:
Նշենք, որ հանդիպումը սպասարկել է հայկական մրցավարական բրիգադը․ Ղալթաղչյանին օգնել են Մեսրոպ Ղազարյանը և Ատոմ Սևգուլյանը։ Չորրորդ պաշտոնյան Հենրիկ Նալբանդյանն էր, իսկ մրցավարի տեսաօգնողներն էին Զավեն Հովհաննիսյանն ու Արտյոմ Գասպարյանը։