հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Հայ մարզիկները ևս երկու մեդալ են վաստակել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Հայ մարզիկները ևս երկու մեդալ են վաստակել կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում

Եվս երկու մեդալ կրտսեր տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում։ Այս մասին հայտնում են Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից։ Այս անգամ 1/4 եզրափակիչի իրենց մենամարտերը հաղթանակով ավարտեցին 63 կգ քաշային Ռոմիկ Հարությունյանը և 66 կգ քաշային Նարեկ Կիրակոսյանը։

Նախօրեին մեդալ էր ապահովել նաև Աստղիկ Խաչատրյանը։ Այսպիսով Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությունում ապահովել է 8 մեդալ։

  • Կիսվել: