կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
Հայ մարմնամարզուհին ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից

Հայ մարմնամարզուհին ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից

Հայ մարմնամարզուհի Սիլվա Սարգսյանը ադրբեջանցի դատավորի պատճառով հրաժարվել է ԲՐԻԿՍ-2024 խաղերից։ Այս մասին հայտնում է «Матч ТВ»-ին։
 
Սիլվա Սարգսյանը բացատրել է, որ իր մերժման պատճառը մրցույթի գլխավոր դատավորի պաշտոնում ադրբեջանցու նշանակումն էր, ինչն առաջացրել էր հայկական կողմի դժգոհությունը։
Նշվում է, որ Հայաստանը շարունակում է իր մասնակցությունը ԲՐԻԿՍ-ի խաղերին այլ մարզաձևերում։
ԲՐԻԿՍ երկրների մարզական խաղերն ընթանում են ՌԴ Կազան քաղաքում հունիսի 12-23-ը։
Ծրագրում ընդգրկված է 27 մարզաձև, որոնց մրցումները կանցկացվեն Կազանում ու Մոսկվայում: Ընդհանուր առմամբ խաղարկվելու է մեդալների 387 հավաքածու:
 

  • Կիսվել: