ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
 Հայ մարմնամարզիկները Կոտբուսում մասնակցելու են Աշխարհի գավաթին

Հայ մարմնամարզիկները Կոտբուսում մասնակցելու են Աշխարհի գավաթին

Փետրվարի 23-26-ը Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայանալու է մարմնամարզության Աշխարհի գավաթի առաջին փուլը:

Հայաստանը ներկայացնելու են Հարություն Մերդինյանը, Արթուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Արթուր Ավետիսյանը և Գագիկ Խաչիկյանը:

Նրանք հանդես են գալու Սոս Սարգսյանի ու Հայկ Նազարյանի գլխավորությամբ: Մրցավարը լինելու է Հակոբ Սերոբյանը:

  • Կիսվել: