շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Հայ մարմնամարզիկները Ֆրանսիայում հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետի հետ

Հայ մարմնամարզիկները Ֆրանսիայում հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետի հետ

Ֆրանսիայի Սոթեվիլ քաղաքի մարզադահլիճում տեղի է ունեցել մարմնամարզության երեք երկրների հավաքականների դիմավորման արարողությունը: Այդ քաղաքում Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին պատրաստվում են Հայաստանի, Ղազախստանի և Հորդանանի մարմնամարզիկները:

 

Նրանց հետ հանդիպել են Սոթեվիլի քաղաքապետը, Նորմանդիայի սպորտի գծով փոխնախագահը, այլ պաշտոնյաներ:

 

Մարմնամարզիկները միջոցառման ավարտին ինքնագրեր են բաժանել մարզադահլիճում ներկա երեխաներին:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի կազմում Փարիզ-2024-ին կմասնակցեն 2021թ. Տոկիոյի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի և աշխարհի չեմպիոն Արթուր Դավթյանն ու Եվրոպայի փոխչեմպիոն Վահագն Դավթյանը:

  • Կիսվել: