երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայ լողորդները «Փարիզ-2024»-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում

Հայ լողորդները «Փարիզ-2024»-ի ուղեգրերի համար պայքարը կսկսեն Դոհայում

Փետրվարի 2-ից 18-ը Դոհայում կկայանա Լողի աշխարհի առաջնությունը, որը վարկանիշային է լինելու Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի համար:

Ստուգատեսին մասնակցելու է 190 երկրի 2600 լողորդ: Հայաստանը ներկայացնելու են Արթուր Բարսեղյանը, Անի Պողոսյանը, Վարսենիկ Մանուչարյանն ու Աշոտ Չախոյանը:

Ավելի ուշ՝ ապրիլին, տեղի կունենա Հայաստանի առաջնությունը, որում լավ արդյունքներ գրանցած լողորդները Ծաղկաձորում կսկսեն նախապատրաստվել հունիսին Բելգրադում նախանշված Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է լինելու Օլիմպիական խաղերի համար:

  • Կիսվել: