հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Հայ կարատեիստները 9 մեդալ են նվաճել North American Open 2024 միջազգային առաջնությունում

Հայ կարատեիստները 9 մեդալ են նվաճել North American Open 2024 միջազգային առաջնությունում

Հայաստանի կարատեի ազգային ֆեդերացիայի մարզիկները մարտի 28-31-ը ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում մասնակցել են North American Open 2024 միջազգային խոշոր առաջնությանը և 5 ոսկե, 1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ են նվաճել:

Մասնավորապես, Սուրեն Հարությունյանը, Նորիկ Մակարյանը, Գոռ Մակարյանը, Գոռ Նազարյանը և Նորիկ Մխիթարյանը դարձել են մրցաշարի հաղթողներ: Գևորգ Ղամբարյանը դարձել է արծաթե մեդալակիր, իսկ Էդուարդ Վաղարշակյանը, Կարեն Անդրիկյանը և Համիկ Ուշակյանը դարձել են բրոնզե մեդալակիրներ:

  • Կիսվել: