երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ ջրացատկորդներն Ուկրաինայի բաց առաջնությունում գրավել են երկրորդ տեղը

Հայ ջրացատկորդներն Ուկրաինայի բաց առաջնությունում գրավել են երկրորդ տեղը

Հայաստանի առաջատար ջրացատկորդները մասնակցել են Ուկրաինայի ջրացատկի բաց առաջնությանը: 10 մետրանոց աշտարակացատկում Վլադիմիր Հարությունյան – Վարդան Բայանդուրյան զույգը գրավել է երկրորդ պատվավոր տեղը ՝ առաջ թողնելով միայն տանտերերին, տեղեկացնում է ArmSport.am-ը:

Մեր հավաքականի ավագ մարզիչ Հրաչյա Չանդիրյանն ասել է, որ տղաները վաղը ՝ փետրվարի 18 –ին կմրցեն անհատական 10 մ. աշտարակացատկում:

Առավոտյան մրցահերթում կանցկացվեն նախնական փուլի մրցումները, իսկ երեկոյան հերթում մեդալների համար կպայքարեն եզրափակիչ մտած ջրացատկորդները:

Տանտերերից բացի մասնակցում են նաև Բելառուսի, Բուլղարիայի, Վրաստանի, Սերբիայի պատվիրակները:

 

  • Կիսվել: