երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Հայ գրոսմայստերները մասնակցում են Սերբիայի միջազգային մրցաշարին

Հայ գրոսմայստերները մասնակցում են Սերբիայի միջազգային մրցաշարին

Սերբիայում մեկնարկել է Silvel Lake 2021 օփեն մրցաշարը, որին մասնակցում են 27 երկրների 131 շախմատիստները, այդ թվում՝ 15 գրոսմայստեր:

Մրցաշարի մասնակիցների թվում են Հայաստանը ներկայացնող գրոսմայստերներ Սամվել Տեր-Սահակյանը և Մանուէլ Պետրոսյանը։ Կայացած 6 տուրից հետո աղյուսակը 5,5 միավորով գլխավորում է հնդիկ պատանի գրոսմայստեր Նիհալ Սարինը։ Տեր-Սահակյանը 5 միավորով բաժանում է 2-5-րդ հորիզոնականները, իսկ Պետրոսյանը 4,5 միավորով կիսում է 6-19-րդ հորիզոնականները։

  • Կիսվել: