Հայ ձյուդոյիստները պատրաստվում են աշխարհի առաջնությանը
Նոյեմբերի 8-12-ը ձյուդոյի Հայաստանի երիտասարդների հավաքականը մասնակցում է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում անցկացվող միջազգային ուսումնամարզական հավաքին, որին մասնակցում է 21 երկրի 301 ձյուդոյիստ:
Նոյեմբերի 19-21-ը Հայաստանի երիտասարդների հավաքականը մասնակցելու է Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում կայանալիք աշխարհի առաջնությանը։ Ուսումնամարզական հավաքի ընթացքում մարզիչ՝ Դավիթ Խաչատրյանը մասնակցել է EJU-ի մրցավարական սեմինարին:



